Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանը միացել է աղբի տեսակավորման ու վերամշակման «Recycle it» ծրագրին

Երևանի քաղաքապետարանը միացել է աղբի տեսակավորման ու վերամշակման «Recycle 
it» ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը միացել է «ԱյԷսԷսԴի» թիմի  նախաձեռնությամբ կազմակերպված «Recycle it» նախագծին, որի նպատակն է նպաստել Հայաստանում աղբի/թափոնների տեսակավորման ու վերամշակման մշակույթի ձևավորմանը՝ տեսակավորման ամանների տեղադրման և թափոնների կառավարման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագիրն իրականացվում է 2018 թվականից ՄԱԶԾ-ԳԷՀ կողմից ֆինանսավորվող փոքր դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում:

Այս ծրագրով թափոնների տեսակավորում է իրականացվում արդեն Հայաստանի ավելի քան 80 կազմակերպություններում՝ ներառյալ 44 կրթական հաստատություններում (դպրոցներ, համալսարաններ, նախակրթական համալիրներ և այլն), մասնավոր ընկերություններում, միջազգային կազմակերպություններում, պետական հաստատություններում և բնակելի համալիրներում։ Ծրագրի շահառուների թիվը գերազանցում է 100.000-ը: «Recycle it» ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեն տեսակավորել հետևյալ թափոնները՝պլաստիկ շիշ, թուղթ, մետաղ և ապակի:

Ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում տեղադրվել է տեսակավորման երկու աղբարկղ, որոնց թիվը նախատեսվում է մեծացնել և տեղադրել  երկրորդ մասնաշենքում, ինչպես նաև  վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի շենքերում:

Նշենք, որ  «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» («ԱյԷսԷսԴի») ՀԿ-ն նորաստեղծ կազմակերպություն է, որը նորարարական լուծումներ է առաջարկում թափոնների կառավարման, շրջակա միջավայրի պահպանության ու համայնքների կայուն զարգացման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]