Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԿԺԴՀ-ում տեղի Է ունեցել երկու Կորեաների երկաթուղիների միավորման խորհրդանշական արարողությունը

ԿԺԴՀ-ում տեղի Է ունեցել երկու Կորեաների երկաթուղիների միավորման խորհրդանշական արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի Փանմուն երկաթուղային կայարանում տեղի Է ունեցել Հարավային ու Հյուսիսային Կորեաների ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհների արդիականացման ու վերամիավորման համատեղ նախագծի բացման խորհրդանշական արարողությունը: Ինչպես հայտնել Է «Ռյոնհապ» գործակալությունը, արարողությունն սկսվել Է տեղական ժամանակով առավոտյան ժամը մոտավորապես 10:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 5:00-ին) սահմանամերձ Քեսոն քաղաքի Փանմուն կայարանում:

Միջոցառմանը մասնակցելու համար ավելի վաղ ԿԺԴՀ-ի երկաթուղային կայարան Էր ժամանել հատուկ գնացքը հարավկորեացի հարյուր մասնակիցներով: Նրանց թվում Էին՝ տրանսպորտի նախարար Կիմ Հեն Մին, միավորման գործերի նախարար Չո Մեն Գյունը, խորհրդարանական ղեկավարներ եւ այլ պաշտոնատարներ: ԿԺԴՀ-ի պատվիրակությունը ներկայացնում Էին երկրի երկաթուղիների փոխնախարար Կիմ Յուն Հեկը, ինչպես նաեւ Կորեայի խաղաղ միավորման կոմիտեի նախագահ Ռի Սոն Գվոնը: Բացի այդ, միջոցառմանը մասնակցել են ՄԱԿ-ի, ինչպես նաեւ Ռուսաստանի, Չինաստանի եւ Մոնղոլիայի ներկայացուցիչները: Ինչպես ընդգծում Է գործակալությունը, արարողությունը գնահատվում Է որպես Հարավային ու Հյուսիսային Կորեաների ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհների արդիականացման ու վերամիավորման համատեղ նախագծի խորհրդանշական գործարկում, այլ ոչ թե աշխատանքների փաստական սկիզբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am