Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ոստիկանները վնասազերծել են բանկ ներխուժած օտարերկրացուն

Ոստիկանները վնասազերծել են բանկ ներխուժած օտարերկրացուն

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 24-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Երևանի Թումանյան փողոցում գտնվող «Մելլաթ» բանկ է մուտք գործել մի երիտասարդ, պարսկերենով ինչ-որ պահանջներ ներկայացրել, դանակով ու էլեկտրաշոկով ահաբեկել է, այնուհետև սկսել էլեկտրաշոկը կիրառել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բանկում ծառայություն իրականացնող ոստիկանության ՊՊԳՎ ծառայողներն արագ արձագանքելով, վնասազերծել են նրան և փոխանցել ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բերման ենթարկվածը ԻԻՀ քաղաքացի, 1982 թ. ծնված Մորտեզա Գհորբան Ջոշոառն է, որը էլեկտրաշոկի սպառնալիքով բանկի աշխատակիցներից գումար է պահանջել:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Մորտեզա Գհորբան Ջոշոառը ձերբակալված է: Պարզվել է նաև, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 21.15-ին, Մորտեզա Գհորբան Ջոշոառը Տիգրան Մեծի պողոտայում գտնվող դեղատուն որպես հաճախորդ էլեկտրահարող սարքով այցելել և գումար է պահանջել դեղատան աշխատակցից, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Քննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am