Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչը ճանաչվեց Հայաստանի լավագույն մասնագետ  

«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչը ճանաչվեց Հայաստանի լավագույն մասնագետ

 

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է նաև «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2018 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 70 միավոր՝ 2018 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչը:

60 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:

55-ական միավոր են հավաքել Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը և «Ալաշկերտի»  գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը: Այս երկուսից առաջին տեղի ձայներն ավելի շատ եղել են Բիչախչյանի անվան դիմաց, որն էլ հայտնվել է երրորդ հորիզոնականում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am