Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հունվարի 1-ից կգործի կոռուպցիոն դեպքերի մասին ազդարարման էլեկտրոնային հարթակը

Հունվարի 1-ից կգործի կոռուպցիոն դեպքերի մասին ազդարարման էլեկտրոնային 
հարթակը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գալիք տարվա հունվարի 1-ից կսկսի գործել ազդարարման էլեկտրոնային հարթակը, որի օգնությամբ քաղաքացիները կկարողանան անանուն ազդարարել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արդարադատության նախարարության 2018 թվականի մայիս-նոյեմբերի աշխատանքների ամփոփմանը նվիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

«Մշակվել և սույն թվականի հուլիսի 12-ին ընդունվել է «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն՝ ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը կստեղծվի մինչև 2019 թվականի հունվարի 1-ը»,- ասաց Զեյնալյանը:

Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ ընդլայնվել է պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթ իրականացնող 9 օպերատորների ցանկը:

«Մեր գործունեության ընթացքում այդ օպերատորների թիվը ավելացել է և բոլոր մարզերում 140 տարածքային կազմակերպություններ իրականացնում են 67 պետական ծառայություն»,- նշեց Զեյնալյանը և հավելեց, որ առաջիկայում այդ գրասենյակների քանակը կավելանա ևս 20-ով:

Արդարադատության նախարարի պաշտոնակատարը  նաև նշեց, որ օգոստոսի 3-ից նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարության կողմից կազմվել և ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել 196 անձնական գործ՝ ներման խնդրագրերի հետագա ընթացքն ապահովելու նպատակով, իսկ  հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննվել է 120 անձնական գործ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]