Հասարակական

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է կիսաֆաբրիկատների արտադրամասի առանձին գործառույթը

1 րոպեի ընթերցում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է կիսաֆաբրիկատների արտադրամասի առանձին գործառույթը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից անցկացված վերահսկողական գործողությունների արդյունքում «ՏՈՒԿԱՍԱ» ՍՊԸ-ի կիսաֆաբրիկատների արտադրամասում (ք. Երևան) հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ արտադրվող «Պելմենի» արտադրատեսակը ՄԱՖԱՄ, իսկ «Կոտլետ հավի» արտադրատեսակը բորբոսասնկեր մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանում սահմանված պահանջներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից,վերահսկիչը կասեցրել է «ՏՈՒԿԱՍԱ» ընկերության արտադրական առանձին գործառույթը, տվել է ժամանակ խախտումները վերացնելու համար, ինչպես նաև հանձնարարել է թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում