Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Փետրվար

Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է ԵԱՏՄ վերջին գագաթնաժողովում բանավեճի և Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին


ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ռուսական լրատվամիջոցները ոչ օբյեկտիվ են լուսաբանում Բելառուսի հետ կապված իրադարձությունները:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Բելառուսի նախագահի պաշտոնական կայքը, Լուկաշենկոն նման կարծիք է հայտնել ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը:

Որպես օրինակ նա բերել է վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը, երբ իրեն են մոտեցել ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչները: «Նրանք անպայման իմ ձեռքը բռնում են՝ իմանալով, որ ես բարձրախոսի կողքով հենց այնպես չեմ անցնի, եթե մարդը հարց է տալիս: Ես հարգում եմ լրագրողներին, պատասխանում եմ նրանց հարցերին, ասում եմ, որ այնտեղ իրավիճակը թեժացել էր այնքան, որ ստիպված էինք միմյանցից ներողություն խնդրել»,- ասել է Լուկաշենկոն:

Նա հավելել է, որ ռուսական լրատվամիջոցները ներկայացրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վեճը, իսկ հետո ասել, որ Լուկաշենկոն ստիպված է եղել ներողություն խնդրել Պուտինից՝ նրա հետ խոսակցություն սկսելու համար: Աստված ձեզ հետ: Ես իմ արժանապատվությունից ցածր կհամարեի դրա համար ներողություն խնդրելը: Ես Նիկոլից (Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար նիկոլ Փաշինյան) եմ ներողություն խնդրել տարբեր պատճառներով նրա վրա հարձակվելու համար: Պուտինը ներողություն է խնդրել բոլորից: այնտեղս այնպիսի խառնաշփոթ էր… Նազարբաևը սկսեց ներողություն խնդրել: Եվ դա իսկապես եղել է, այդ նիստի ընթացքում մենք միմյանցից ներողություն էինք խնդրում: Բայց նրանք (ռուսական լրատվամիջոցները) հատուկ այդ տեղեկատվությունն էին տարածում»,- ասել է Բելառուսի նախագահը:

 

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ