Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Թուրքիան պատրաստվում է առաջիկա օրերին Սիրիայում նոր ռազմական գործողություններ իրականացնել

Թուրքիան պատրաստվում է առաջիկա օրերին Սիրիայում նոր ռազմական 
գործողություններ իրականացնել

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ երկրի զինված ուժերը  պատրաստվում են առաջիկա օրերին նոր ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի տարածքում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:

Ռազմական գործողությունները ծրագրվում է իրականացնել  Եփրատ գետի Արևելյան ափին տեղակայված քրդական ուժերի դեմ:

«Եփրատի արևելքն ահաբեկչական խմբավորումներից մաքրելուն ուղղված ռազմական գործողություններ ենք իրականացնելու:  Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ը խոստացել էր Թուրքիային, որ չի օժանդակելու Սիրիայի քրդերին (PYD/YPG), չի կատարել իր խոստումը: Պարզ է, որ ԱՄՆ-ը դիտակետեր է հիմնել, ոչ թե Թուրքիային ահաբեկիչներից պաշտպանելու համար, այլ հակառակը»,-նախագահական պալատում ելույթի ժամանակ ասել է Էրդողանը:

Էրդողանը միևնույն ժամանակ նշել է, որ թուրքական ԶՈՒ-ի թիրախը լինելու են, ոչ թե ամերիկացի զինվորները, այլ՝ քրդերը:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am