Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցան ընտրություններ, որտեղ իր գործուն ազդեցությունը չի ունեցել կրիմինալը. «Մենք» դաշինք

Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցան ընտրություններ, որտեղ իր գործուն 
ազդեցությունը չի ունեցել կրիմինալը. «Մենք» դաշինք

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մենք դաշինքը հանդես է եկել դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայտարարության մեջ ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հրապարակված են և կարող ենք ասել, որ վերջին 20 տարում Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցան ընտրություններ, որտեղ իր գործուն ազդեցությունը չի ունեցել կրիմինալը, փողաբաժանությունն ու կեղծիքները:

Այս փաստի առթիվ շնորհավորում ենք բոլորիս և նաև խորհրդարան անցած ուժերին, հույս ունենալով, որ նրանք կկարողանան գործել ի շահ Հայաստանի և ՀՀ քաղաքացու:

Այո՛, այս ընտրություններն անցել են առանց էական խախտումների և միջադեպերի, բայց նաև ակնհայտ է բոլորի համար, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում բովանդակային, գաղափարական և ծրագրային պայքար այդպես էլ տեղի չունեցավ, որի արդյունքում էլ ունեցանք միաբևեռ Ազգային ժողով, ինչը երկրի զարգացման տեսանկյունից և խորհրդարանական կառավարման համակարգի կայացման առումով դրական երևույթ չէ: 

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում մեր ընտրողներին մեզ վստահելու համար: Վստահ եղե՛ք, որ Ձեր յուրաքանչյուրի քվեն մեզ պարտավորեցնում է ավելի մեծ թափով աշխատել և մեր գաղափարակիցների բանակն էլ ավելի մեծացնել՝ հանուն ինքնավստահ և ապագային պատրաստ Հայաստանի և հանուն ՀՀ քաղաքացու բարօրության»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am