Վարդենիկի մշակույթի տանը մարզասրահ է բացվել
1 րոպեի ընթերցում

Մարտունու համայնքապետարանի, վարդենիկցի երիտասարդների և բարերարների աջակցությամբ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրում բացվել է մարզասրահ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիկի մշակույթի տան տնօրեն Արտուշ Խաչատրյանը, տեղի երիտասարդների ջանքերով մշակույթի տան սենյակներից մեկը հիմնանորոգվել է ու արդեն ծառայում է գյուղում ֆիզիկական կրթության զարգացմանը։ Մարզագույքի ձեռքբերման համար միջոցներ տրամադրել է «Ջրասահք» ՍՊԸ-ն։
«Սա առաջին լուրջ քայլն է Վարդենիկում մարզադպրոց ստեղծելու ճանապարհին, որտեղ արդեն պետք է գործեն բռնցքամարտի, ըմբշամարտի, կարատեի և ծանրամարտի խմբակներ։ Հավատացած ենք, որ առաջիկա տարիներին կկարողանանք մեր գյուղում զարգացնել վերոնշյալ մարզաձևերը և ունենալ միջազգային մրցաշարերում աչքի ընկնող մարզիկներ»,-նշեց Արտուշ Խաչատրյանը։