Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

ԱԺ-ում ընդդիմություն լինելու է միայն «Լուսավոր Հայաստանը». Էդմոն Մարուքյան 

ԱԺ-ում ընդդիմություն լինելու է միայն «Լուսավոր Հայաստանը». Էդմոն Մարուքյան 

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական տարածքում ընդդիմադիր ռեսուրս ունի միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝արտախորհրդարանական հատվածում, բնականաբար, կան, և շատ լավ է և բնական, որ կլինեն, ընդդիմադիր ուժեր: «Իրավիճակն այնպիսին է, որ խորհրդարանում ուրիշ ընդդիմություն չի էլ կարող լինել»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ հեղափոխությունից հետո «Լուսավոր Հայաստանը» հեղափոխությունից ներդրում է ունեցել կառավարությունում և պաշտպանել է այդ հեղափոխության արժեքներն ու այդ վեց ամիսների ճգնաժամային կառավարությանն աջակցելով, թույլ չենք տվել, որ հեղափոխությունից որևէ ետընթաց լինի: «Դա չի նշանակում, որ մենք մեր մտահոգությունները չենք կիսել, և չի նշանակում, որ դա որևէ կերպ մեզ կարող է ապագայում կաշկանդել»,-ասաց նա:

ՀՀ-ում կայացան արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան են անցել 3 ուժ. «Իմ քայլ»-ը դաշինքը ստացել է ձայներ 70.44%-ը, ԲՀԿ-ն՝ 8.27%-ը, «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%-ը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ