ԿԸՀ-ն Նաիրա Զոհրաբյանից որևէ դիմում չի ստացել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ԱԺ պատգամավոր և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Նաիրա Զոհրաբյանից ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում ընտրական խախտումների հետ կապված որևէ դիմում չի ստացել:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում, անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համար ուղղորդումներ է իրականացրել, ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամ տեղամասային ընտրական հանձնաժողովը Նաիրա Զոհրաբյանի կողմից որևէ դիմում չեն ստացել: Տեղեկությանը ծանոթանալուց անմիջապես հետո անձամբ կապվել եմ նաև Սյունիքի մարզպետի հետ, ով հերքեց այդ տեղեկությունը, նշելով, որ ինքը չի եղել որևէ համայնքում ու ուղղորդումներ չի իրականացրել»,-ասաց Մուկուչյանը:
Տիգրան Մուկուչյանը նշեց, որ զրուցել է նաև Զոհրաբյանի հետ, սակայն քանի դեռ դիմում չեն ստացել, այդ հարցին ընթացք տալ չեն կարող: