Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կանդրադառնան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կանդրադառնան Լեռնային Ղարաբաղի 
հակամարտության կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման ժամանակ, որը կկայանա դեկտեմբերի 5-ին, անդրադարձ կկատարվի ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: 

Հանդիպումը կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։

«Նախատեսվում է Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարության համաձայնեցում, և ես կարծում եմ, որ արդյունքների մասին ձեզ կտեղեկացնեն բավական մանրամասնորեն»,– ասել է Զախարովան՝ հավելելով, որ սա նախնական տեղեկություն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am