Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Դահուկորդ Միքայել Միքայելյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆինլանդիայում

Դահուկորդ Միքայել Միքայելյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆինլանդիայում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դահուկավազքի Հայաստանի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆինլանդիայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆինլանդիայի Ռուկա քաղաքում անցկացվող դահուկավազքի միջազգային վարկանիշային մրցաշարում 19 ամյա Միքայել Միքայելյանը 15կմ ազատ ոճի մրցատարածությունում 7 պետությունների 80 մարզիկների հետ պայքարում մինչև 20 տարեկանների մրցապայքարում գրավեց 1-ին տեղը (ընդհանուր հաշվարկում 7-րդ տեղ), վաստակելով 70,94 վարկանիշային միավոր: Հայաստանի մյուս մարզիկներից Թադևոս Պողոսյանը 21-ն էր` 93,25 վարկանիշային միավորով, իսկ Արման Մատինյանը 63-ն էր՝ 164,12 վարկանիշային միավորով: Կատյա Գալստյանը 10կմ ազատ ոճի մրցատարածությունում 45 մասնակցից 17-ն էր՝ 125,25 միավորով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am