Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հեղափոխություն չի լինելու. Վրաստանի վարչապետ

Հեղափոխություն չի լինելու. Վրաստանի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հանրապետության բնակչությանը հավաստիացրել Է, որ իշխանությունները «անպատասխանատու ղեկավարներին» թույլ չեն տա հեղափոխություն սարքել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ուժը միասնության մեջ Է», ընդդիմադիր միավորումը հրաժարվել Է ճանաչել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները, որոնք տեղի են ունեցել նոյեմբերի 28-ին, եւ հայտարարել Է դեկտեմբերի 2-ին Թբիլիսիի կենտրոնում հանրահավաք անցկացնելու մասին՝ վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ նշանակելու պահանջով:

«Մենք թույլ չենք տա, որ անպատասխանատու ղեկավարների պատճառով վտանգ սպառնա մեր քաղաքացիներին: Մենք թույլ չենք տա հեղափոխական կամ ռեւանշիստական սցենարներ եւ հասարակական կյանքում անհամաձայնություն եւ անկարգություն մտցնելու փորձեր: Պետությունը կպաշտպանի յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը եւ կպաշտպանի խաղաղ բողոքի իրավունքը: Ընտրություններն ավարտվել են, եւ երկիրը պետք Է վերադառնա կյանքի սովորական ռիթմին»,-հայտարարել Է Բախտաձեն, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am