Վրաստանի նոր նախագահը խոստացել է երկիրն առավելագույնս մոտեցնել Եվրամիությանը
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի համար կարեւորագույն գերակայություններից մեկը Եվրամիությանն ինտեգրվելն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, երկրի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել Է Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի մի մասը նոյեմբերի 30-ին ցուցադրել Է թբիլիսյան Imedi հեռուստաընկերությունը:
«Ինձ Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրել են այն երկրի բնակիչները, որի համար շատ կարեւոր Է վերադարձը եվրոպական ընտանիք եւ եվրոպական ինտեգրացումը: Պաշտոնավարման ընթացքում ես իմ ողջ փորձը կօգտագործեմ այն բանի համար, որ Վրաստանն առավելագույնս մոտենա Եվրամիությանը կամ դառնա ԵՄ-ի անդամ»: «Վրացական երազանք» իշխող կուսակցության աջակցությունը վայելող անկախ թեկնածու Զուրաբիշվիլին հաղթանակ Է տարել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որն անցկացվել Է նոյեմբերի 28-ին: Նա հավաքել Է ձայների 59,52 տոկոսը, Միխեիլ Սահակաշվիլիի կողմնակիցների «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից նրա մրցակից Գրիգոլ Վաշաձեն ստացել Է ձայների 40,48 տոկոսը: Նոր նախագահի պաշտոնակալությունը կկայանա դեկտեմբերի 16-ին, Զուրաբիշվիլին այդ պաշտոնն զբաղեցնելու Է մինչեւ 2024 թվականի աշուն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում