Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արթուր Բաղդասարյանը տեսնում է Հայաստանի առողջապահության ոլորտում օր առաջ ապահովագրական համակարգ ներդնելու անհրաժեշտություն

Արթուր Բաղդասարյանը տեսնում է Հայաստանի առողջապահության ոլորտում օր առաջ 
ապահովագրական համակարգ ներդնելու անհրաժեշտություն

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ ՕԵԿ-ն իր քարոզարշավի շրջանակներում կազմակերպել էր հանդիպում-քննարկում բուժաշխատողների, առողջապահության  և սոցիալական ոլորտի գործիչների հետ:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը իր խոսքում նշեց, որ ժամանակն է Հայաստանում  օր առաջ ներդնել  առողջապահության ապահովագրության համակարգ:

«Այս ոլորտում պետպատվերի համակարգը, որը կոռուպցիոն ռիսկերի պատճառ է դարձել,  պետք է փոխարինել հասցեական գումարային սերտիֆիկատներով և դրանք տրամադրել բոլոր կարիքավոր քաղաքացիներին: Առաջարկում ենք երկրում ներդնել պետական աջակցության մեխանիզմներ՝ տարածված հիվանդությունների և վիրահատությունների համար:  Հատուկ պետական աջակցություն  և ֆինանսավորում պետք  է լինի հատկապես մահացու հիվանդությունների բուժման համար:  Մեր հաջողությունը ենթադրում է բժիշկների և բուժաշխատողների աշխատավարձերի շարունակական բարձրացում և ինդեքսավորում»,- ասաց Բաղդասարյանը:

Անդրադառնալով ավանդների վերադարձման գործըթնացում ՕԵԿ ցուցաբերած ջանքերին և առաջարկվող անելիքներն Արթուր Բաղդասարյանը նշեց, որ իրենք անելու են ամեն բան ավանդների ամբողջական վերադարձը իրականություն դարձնելու համար:

«Մեր համառ ջանքերի միջոցով 212 հազար մարդ ստացել է իր ավանդը: Մեր քաղաքական ուժի հաղթանակը նշանակում է ավանդների ամբողջական վերադարձ՝ այդ թվում մահացած ավանդատուների ժառանգներին: Այս հարցը այսօր վերաբերում է շուրջ 250 հազար մարդու, որոնք արդարացիորեն սպասում են իրենց ավանդները ստանալուն»,- նշեց ՕԵԿ նախագահը:

Արթուր Բաղդասարյանը նաև խոսեց մայրությանը և մանկությանը վերաբերող խնդիրների իրենց պատկերացումների մասին:

 «Պետության առաքելությունը նաև նրա սոցիալական պատասխանատվության մեջ է իր ազգի նկատմամբ: Այսօր Հայաստանում կա 200 հազար միայնակ մայր և սրանք դեռ պաշտոնական թվերն են: Մենք առաջարկում ենք մայրական կապիտալի մասին օրենք, որը հնարավորություն կտա երեխայի ծնվելու պահից ձևավորվի մայրական կապիտալ, որը կօգտագործվի ոչ միայն երեխայի կրթության և դաստիարակության այլև նրա անհրաժեշտ կարքիները հոգալու համար: Այս օրենքի ընդունումը այսօր քաղաքական անհրաժեշտություն է»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am