Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռուսաստանը ՄԻԱՎ-ով վարակվելու նոր դեպքերի թվով առաջին տեղում Է Եվրոպայի երկրների շարքում

Ռուսաստանը ՄԻԱՎ-ով վարակվելու նոր դեպքերի թվով առաջին տեղում Է Եվրոպայի երկրների շարքում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) վարակման նոր դեպքերի թվով 2017 թվականի արդյունքներով առաջին տեղն Է զբաղեցրել Եվրոպայի երկրների շարքում: Այս մասին են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցի տվյալները, որը հրապարակվել Է նոյեմբերի 28-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Զեկույցի համաձայն՝ 2017 թվականին Եվրոպայի տարածաշրջանում արձանագրվել Է վիրուսով վարակման 160 հազար նոր դեպք, որից 130 հազար դեպքերը բաժին են ընկնում Արեւելյան Եվրոպային: Ռուսաստանում արձանագրվել Է ՄԻԱՎ-ով հիվանդանալու 104 հազար դեպք, 53 տոկոս կազմող դեպքերում հիվանդությունը հայտնաբերվել Է վերջին փուլում: ՄԻԱՎ-ով հիվանդանալու դեպքերի թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Ուկրաինան (37 դեպք 100 հազար բնակչի հաշվով), երրորդը՝ Բելառուսը (26,1), դրանց հետեւում Է Մոլդովան (20,6 դեպք): Ամենացածր ցուցանիշները նշվում են Բոսնիայում եւ Հերցեգովինայում, Սլովակիայում եւ Սլովենիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am