Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Աշխարհում ամեն օր 137 կին Է սպանվում. ՄԱԿ

Աշխարհում ամեն օր 137 կին Է սպանվում. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի` թմրանյութերի տարածման եւ հանցավորության դեմ պայքարի (UNODC) վարչությունը հրապարակել Է հաշվետվություն, ըստ որի աշխարհում ամեն օր 137 կանայք են սպանվում իրենց մերձավորների ու ազգականների ձեռքով:

ՄԱԿ-ի տվյալներով՝ կանանց սպանության վայրն ամենից հաճախ դառնում Է հարազատ տունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

2017 թվականին սպանված 87 հազար կանանց ավելի քան կեսը դարձել Է իր մերձավորների զոհը: Նրանցից մոտավորապես 30 հազարը զոհվել են զուգընկերոջ՝ ամուսնու կամ կենակցի ձեռքով, եւս 20 հազարն սպանվել են ազգականների կողմից:

Տվյալները, որոնք հավաքվել են ՄԱԿ-ի վարչության կողմից, վկայում են, որ տղամարդու համար կանխամտածված սպանության արդյունքում զոհվելու հավանականությունը չորս անգամ ավելի մեծ Է, քան կնոջ համար: ՄԱԿ-ը նշում Է, որ ամբողջ աշխարհում տասը սպանություններից ութի դեպքում զոհ են դառնում տղամարդիկ: Դրա հետ մեկտեղ նույն այդ հաշվետվության մեջ ասվում Է, որ ընտանիքի անդամների կողմից ազգականների դեմ կատարված հանցագործությունների զոհերի 80 տոկոսից ավելին կանայք են:

«Մերձավորների կողմից բռնությունը շարունակում Է անհամամասնորեն ծանր ազդել հատկապես կանանց վրա»,- նշվում Է ՄԱԿ-ի հաշվետվության մեջ: Դրանում ընդհանրացվում Է սպանությունների վիճակագրությունը 2017 թվականի ընթացքում, որն ստացվել Է պետական աղբյուրներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am