Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Այս հաղթանակը քիչ պակաս հաղթանակ չէր, քան Արցախյան ազատամարտի հաղթանակը. Սասուն Միքայելյան

Այս հաղթանակը քիչ պակաս հաղթանակ չէր, քան Արցախյան ազատամարտի 
հաղթանակը. Սասուն Միքայելյան

ԳՅՈՒՄՐԻ, 26  ՆՈՅԵՄԲԵՐԻԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանը Գյումրիում անդրադարձել է Թալինում իր արած հայտարարությանը: «Մենք ազատվել ենք նախորդ բռնապետներից: Ես  ասել եմ ու մեկ անգամ ևս կասեմ՝ այս հաղթանակը քիչ պակաս հաղթանակ չէր, քան Արցախյան ազատամարտի հաղթանակը. որոշ մարդիկ ուրիշ ձև են հասկանում ու մեկնաբանում այս խոսքերը, բայց եթե չլիներ այս հաղթանակը, մեր Արցախյան ազատամարտը այլևս հաջողություն չէր ունենա, նաև վերջ կդրվեր Արցախյան  հերոսամարտին: Այսօրվա մեր համախմբվածությունը մեկ քայլ հեռացրել է պատերազմը մեր սահմաններից ու մեր ժողովրդից, որովհետև պատմականորեն, բոլոր  ժամանակներում, երբ մենք համախմբվել ենք՝ մենք  հաղթել ենք: Այսօր մեր համախմբվածությունը թուրքի դողն է և, եթե  այսօր, ոտնձգություն լինի մեր սահմաններում, այս ժողովուրդը դուրս կգա սահմանկմաքառի ու կհասնի Եվլախ ու Բաքու»,- Գյումրիում նոյեմբերի 26-ին կայացած նախընտրական հանդիպման ժամանակ  նշեց  «Քաղաքացիական պայմանագիր» վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:

Նա հիշեց՝ 1,5 տարի առաջ Գյումրիում ելույթ է ունեցել ու խոսել հաղթանակի մասին, եւ այն ժամանակ իրեն որեւէ մեկը չէր հավատում։ «Վազգեն Սարգսյանի խոսքը հիշենք, ով ասում էր, թե չի տեսել մի ժողովուրդ, որ պատերազմ սիրի, բայց չի տեսել մի ժողովուրդ, որ իր հաղթանակը չսիրի։ Բայց նախորդ իշխանությունները, մեզ բաժան-բաժան անելով, չթողեցին զգալ մեր հաղթանակի գինը։ Բայց այսօր մենք մեր միասնությամբ պարտավոր ենք ամրապնդել Արցախի սահմանները, ազատագրված Հայաստանի Հանրապետությունով Արցախ աշխարհի սահմանը կամրապնդենք։ Դարավոր մեր թշնամիները թող իմանան՝ եթե օրհասական պահ լինի, մենք՝ մեր ու մանուկ, դուրս կգանք սահման եւ կպայքարենք 15 թվականի, Նախիջեւանի եւ մեր այսօրվա ազատության համար»,- նշեց  Սասուն Միքայելյանը։

Ավելի վաղ  Թալինում մեկնարկած «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը ելույթում ասել էր. «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում ասեմ՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք, ավելի կարևոր էր, քան թե Արցախյան ազատամարտը։ Որովհետև այն հաղթանակը կատարվեց մեր ազգի քաջորդիների շնորհիվ և այդ հաղթանակի արդյունքը պետք է տեսնի մեր ժողովուրդը, որը նախորդ իշխանությունները չթույլատրեցին, մեր ժողովուրդը չհասկացավ հաղթանակի գինը, ժողովուրդը չհասկացավ, չպատկերացրեց, հետագայում աղավաղվեց ամեն ինչը, և ժողովուրդը չպատկերացրեց, թե ինչ մարդիկ ինչի համար գլուխ դրեցին զոհասեղանին»։

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am