Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հուլիս 2022

Եկող տարին դժվար տարի է լինելու սպորտի համար. Ղազարյան  

Եկող տարին դժվար տարի է լինելու սպորտի համար. Ղազարյան

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը հաջորդ` 2019 թվականը, ծանր տարի է համարում սպորտի համար:

«Մինչ այս պահը հայ մարզիկները նվաճել են 173 մեդալ: Սակայն պետք է փաստեմ, որ 4 մարզաձևեր չեն ավարտել իրենց մրցաշրջանները: 2019 թվականն իրականում մեծ սպորտում շատ դժվար և ծանր տարի է լինելու: Այն նախաօլիմպիական տարի է, և  ֆեդերացիաները, թիմերը նախապատրաստվելու են Օլիմպիական խաղերին: 2019 թվականին կանցկացվեն նաև երկրորդ Եվրոպական խաղերը, որին դեռևս ունենք մեկ ձեռք բերված ուղեգիր` թիավարություն մարզաձևից: Լիահույս եմ, որ ի տարբերություն Բաքվի առաջին Եվրոպական խաղերի, այս անգամ կգերազանցենք 25 մասնակից մարզիկների թիվը: Այդ խաղերում կխաղարկվեն 10 օլիմպիական վարկանիշներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ղազարյանը:

Նախարարի խոսքով` հաջորդ տարի մեծ թափով կաշխատեն նախարարությունը և հակադոպինգային կազմակերպությունը: Մասսայական սպորտի ծրագրերը փոփոխության կենթարկվեն, ինչի արդյունքով մարզական կյանքը առավել մեծ տեղ կզբաղեցնի ազգաբնակչության շրջանում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]