Մշակույթ

ԿԳ նախարարությունը նախատեսում է Հայաստանի ամենահեռավոր դպրոցները վերածել ժամանակավոր մշակութային կենտրոնների

1 րոպեի ընթերցում

ԿԳ նախարարությունը նախատեսում է Հայաստանի ամենահեռավոր դպրոցները վերածել ժամանակավոր մշակութային կենտրոնների

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է Հայաստանի պատկերասրահներում գտնվող արվեստի գործերը տեղափոխել ամենահեռավոր դպրոցներ և այդ դպրոցները վերածել ժամանակավոր մշակութային կենտրոնների: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

«Որոշել ենք Հայաստանի պատկերասրահներում գտնվող արվեստի գործերը տեղափոխել ամենահեռավոր դպրոցներ և որոշ ժամանակով այդ դպրոցները վերածել մշակութային կենտրոնների, որտեղ կլինեն դասախոսություններ, և հարևան համայքներից կայցելեն աշակերտներ ու կծանոթանան արվեստի գլուխգործոցներին»,- ասաց Հարությունյանը:

Ըստ Հարությունյանի` այս քայլով կիրականացվի մշակութային արժեքների նկատմամբ աշակերտների ընկալումների փոփոխություն:

«Շատ հաճախ նրանք կարծում էին, որ առանձնահատուկ պահպանության և պաշտպանության կարիք ունեն նախարարները, երկրի ղեկավարները, օլիգարխները, թաղի տղաները: Հիմա մենք ցույց ենք տալու, թե իրականում որ արժեքները պաշտպանության կարիք ունեն»,- եզրափակեց նախարարի պաշտոնակատարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում