Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզպետն անդրադարձել է Սեւանա լճում արտոնագրային նոր կարգի սահմանման հարցին

Գեղարքունիքի մարզպետն անդրադարձել է Սեւանա լճում արտոնագրային նոր կարգի 
սահմանման հարցին

ԳԱՎԱՌ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ծովագյուղ համայնքի ղեկավարի, աշխատակազմի, ավագանու անդամների եւ բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոսեց արտոնագրային ձկնորսության ներկա վիճակի եւ նոր կարգի սահմանման անհրաժեշտության մասին՝ պատասխանելով բնակիչներից մեկի տված հարցին:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Ծովագյուղ համայնքի բնակիչը խնդրանքով դիմեց մարզպետին՝ սահմանել այնպիսի կարգ, որ արտոնագրային ձկնորսության ներկա կարգը փոխվի, իսկ դրանով զբաղվողները գրանցվեն եւ գործեն միայն օրինականության դաշտում: «Ծովագյուղում նկատվեց աշխատանքային եռանդ ու նպատակամղվածություն, ինչը բավականին հուսադրող է: Մենք ամեն կերպ կաջակցենք համայնքապետարանին՝ ընթացքի մեջ գտնվող ծրագրերը շարունակելու, նորերը սկսելու համար: Ինչ վերաբերում է արտոնագրային ձկնորսության նոր կարգի սահմանմանը, ապա պետք է ասեմ, որ այդ կարգն արդեն մշակված է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից եւ գործողության մեջ կդրվի եկող տարվանից:

Մենք կհասնենք նրան, որ արտոնագրային ձկնորսությամբ զբաղվող մարդիկ գործեն միայն օրինականության դաշտում ու ձկների ձվադրման շրջանում ձեռնպահ մնան հակաօրինական գործողություններից: Այդ դեպքում, մի քանի տարիների ընթացքում, մենք Սեւանա լճում կունենանք սիգի արդյունագործական որսի բավարար պաշարներ: Նոր կարգը հավասար ու արդար կլինի բոլորի համար: Մենք կհասնենք նրան, որ նախատեսվածից փոքր տրամաչափի որսացանցեր չօգտագործվեն, որ ձվադրման շրջանում որսարգելքի ռեժիմը խստիվ պահպանվի: Ինձ համար վիրավորական է, որ մարզի ձկնորսները կրում են «ձկնագող» անունը: Նոր կարգի սահմանումով, կարծում եմ, ամեն ինչ կլինի հստակ ու թափանցիկ, ոչ մեկը դժգոհելու առիթ չի ունենա»,- հարցին պատասխանեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]