Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Դեկտեմբեր

81-ամյա Դեւիդ Հոքնիի նկարը ռեկորդային 90,3 մլն դոլարով վաճառվել Է Christie՚s-ի աճուրդում


ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիացի նկարիչ, գծանկարիչ եւ լուսանկարիչ Դեւիդ Հոքնիի «Նկարչի դիմանկարը (Լողավազան երկու կերպարանքով)» նկարը 90,3 միլիոն դոլարով վաճառվել Է նոյեմբերի 15-ին Նյու Յորքում Christie՚s-ի կազմակերպած աճուրդում: Դա ռեկորդային գին Է ներկայում ապրող նկարչի գործի համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է աճուրդային տան Twitter-ում: Հոքնիի նկարի գնահատման արժեքը կազմում Էր 80 միլիոն դոլար:

«Նկարչի դիմանկարը» ստեղծվել Է 1972 թվականին Նյու Յորքի ցուցահանդեսի համար: Այն ժամանակ նկարը վաճառել Էին ընդամենը 18 հազար դոլարով: Նկարում պատկերված Է երկու տղամարդ. մեկը գտնվում Է լողավազանի եզրին, մյուսը՝ ջրի տակ: Թե ով Է նկարն աճուրդի դրել, պաշտոնապես չի ճշտվել: Գնորդի անունը չեն հայտնում: 81-ամյա Դեւիդ Հոքնին, որը երկար ժամանակ բնակվել Է ԱՄՆ-ում, համարվում Է ամենասիրված բրիտանացի նկարիչներից մեկը, որոնք հայտնի են իրենց յորքշիրյան բնանկարներով եւ կալիֆոռնիական կյանքի պատկերներով: Նա 1960-ական թվականների փոփ-արտի ամենաճանաչված ներկայացուցիչներից մեկն Է:

1990 թվականին գեղանկարիչը հրաժարվել Է իրեն առաջարկված ասպետական տիտղոսից: 2012 թվականին դարձել Է «Վաստակի համար» շքանշանի ասպետ, որի պարգեւատրումը միապետի անձնական առանձնաշնորհն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ