Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

«Վաղվա առաջնորդ կդառնան նրանք, ովքեր կգիտակցեն աշխարհում կատարվող սրընթաց փոփոխությունների կարևորությունը». նախագահ Սարգսյան

«Վաղվա առաջնորդ կդառնան նրանք, ովքեր կգիտակցեն աշխարհում կատարվող սրընթաց փոփոխությունների կարևորությունը». նախագահ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 14-ին Հռոմում մասնակցել է «Թվային աշխարհաքաղաքականություն. նոր սահմաններ, աճ և ազգային անվտանգություն» խորագիրը կրող գիտաժողովին:

 Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ  նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գիտաժողովին մասնակցել են նաև Իտալիայի պաշտպանության նախարար Էլիզաբետա Տրենտան, գիտաժողովի կազմակերպիչներից՝ Elettronica Group ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Էնզո Բենինին, ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի անդամ, քաղաքական փորձագետ Ալեք Ռոսը, գիտական և փորձագիտական հանրության ներկայացուցիչներ:

 Գիտաժողովի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Խոսելով գլոբալիզացիայի և արագ փոփոխվող աշխարհի մասին՝ նա նշել է, որ աշխարհն այսօր սրընթաց փոփոխությունների ականատեսն է: «Աշխարհն ամեն օր ավելի ու ավելի արագ է փոփոխվում: Մենք ականատեսն ենք լինում քվանտային դրսևորումների: Եվ վաղն առաջնորդ կդառնա նա, ով կգիտակցի այս փաստը: Գլոբալիզացիան մակրոյից դարձել է միկրո. ընկերությունները, անհատներն այլևս անկասելի են»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Գիտաժողովի ընթացքում մասնավորապես քննարկվել են արդյունաբերության թվային տրանսֆորմացիային, նոր իրողություններում պաշտպանական, անվտանգության ու ավիատիեզերական ոլորտներում գրանցվող փոփոխություններին առնչվող հարցեր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am