Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Արարատ Միրզոյանը ինտենսիվ չի զբաղվի քարոզարշավով. «Իմ քայլը» դաշինքի ակտիվ դերակատարը կլինի Նիկոլ Փաշինյանը

Արարատ Միրզոյանը ինտենսիվ չի զբաղվի քարոզարշավով. «Իմ քայլը» դաշինքի ակտիվ դերակատարը կլինի Նիկոլ Փաշինյանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավով ինտենսիվ չի զբաղվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Միրզոյանն ասաց նոյեմբերի 14-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում:

«Ես մտադիր չեմ շատ ինտենսիվ քարոզարշավով զբաղվել, ամենայն հավանականությամբ` այդ շրջանում արձակուրդ չեմ վերցնի։ Բոլոր մարդիկ, ովքեր կլինեն նախընտրական ցուցակում ու կլինեն պաշտոնյա, քարոզարշավով կզբաղվեն այնպես, ինչպես սահմանում է ՀՀ օրենսդրությունը: Եթե կլինեն պաշտոններ, որոնց դեպքում անհրաժեշտ է գնալ արձակուրդ` կգնան։ Վարչապետի պաշտոնակատարը շատ ակտիվ ներգրավված կլինի քարոզարշավում։ Նա կլինի շատ ակտիվ դերակատարը։ Գաղտնիք չէ, որ Փաշինյանը չափազանց սիրված է ժողովրդի կողմից ու միամտություն կլինի կարծել, որ որևէ քաղաքական ուժ պետք է իրեն ճոխություն թույլ տա հրաժարվել այդ մարտավարական առավելությունից, որն իրեն հաջողություն է բերում։ Բայց Փաշինյանի կողքին միշտ եղել են մարդիկ շատ լուրջ դերակատարներ են, որոնցից ամեն մեկն իր կարևոր գործն է անում»,- ասաց Միրզոյանը:

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաև այն հարցին, թե ում են իրենք դիտարկում, որպես ընդդիմություն:

«Եթե մենք մեծամասնություն կազմենք ու լինենք իշխանություն, ես ընդդիմություն կհամարեմ բոլոր նրանց, ովքեր չեն ընդգրկվի ձևավորվելիք կառավարությունում։ Մեզ որևէ ձևական գրապանային ընդդիմություն երբեք պետք չի եղել ու պետք չի լինելու»,- ասաց նա:

Արարատ Միրզոյանը ընտրությունների արդյունքների վերաբերյալ կանխատեսումներ չարեց, նշելով, որ դա անշնորհակալ աշխատանք է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am