Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հուլիս 2022

Հայաստանում և Արցախում ռազմագերիներ չկան. Գաբրիել Բալայանը հերքում է ադրբեջանական կողմի պնդումները

Հայաստանում և Արցախում ռազմագերիներ չկան. Գաբրիել Բալայանը հերքում է 
ադրբեջանական կողմի պնդումները

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը հերքում է ադրբեջանական կողմի այն պնդումները, թե Ադրբեջանը Հայաստանին ռազմագերների փոխանակում է առաջարկել: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն ընդգծեց, որ դա բացարձակ սուտ է:

«Մինչև իմ՝ պաշտպանության նախարարությունից դուրս գալը, այսինքն՝ մոտավորապես 10:20, նման առաջարկ պաշտպանության նախարարությունը չի ստացվել: Ընդունված կարգի համաձայն՝ նման առաջարկները մեզ գալիս են հիմնականում Կարմիր խաչի խողովակներով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Գաբրիել Բալայանը:

Նա հավելեց, որ չի կարող պատկերացնել, թե ինչի մասին է խոսք գնում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ Հայաստանում, ոչ էլ Արցախում ռազմագերիներ չկան: «Մենք բավականին բաց ենք աշխատում: Եթե նրանց կողմից նման նախաձեռնություն եղել է, ես ենթադրում եմ, որ Կարմիր խաչը, հոյակապ տիրապետելով իրավիճակին, շատ լավ հասկանում է, որ դա ավելի շատ իրենց ներքին, կամ, միգուցե, որոշակի արտաքին շահառուներին ուղղված հայտարարություն է, որը իր տակ որևիցե հիմնավորում չունի»,- ընդգծեց Գաբրիել Բալայանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]