Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Դավիթ Տոնոյանը որևէ կուսակցության ցուցակով չի առաջադրելու իր թեկնածությունը

Դավիթ Տոնոյանը որևէ կուսակցության ցուցակով չի առաջադրելու իր թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում որևէ կուսակցության նախընտրական ցուցակով չի առաջադրելու իր թեկնածությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա այս մասին վստահեցեց նոյեմբերի 6-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Հաշվի առնելով այն, որ զինված ուժերը պետք է քաղաքական գործընթացից դուրս լինեն, ես կարծում եմ, որ պաշտպանության նախարարի՝ որևէ կուսակցության մեջ ներգրավվելն այնքան էլ ճիշտ չէ: Ես չեմ առաջադրվելու»,-հայտարարեց Տոնոյանը:

Նախարարի պաշտոնակատարը շեշտեց, որ ինքը չի մասնակցելու  քարոզարշավին, քանի որ պետք է ապահովի զինված ուժերի՝ քաղաքական գործընթացներից դուրս լինելը: Դա իր սկզբունքային մոտեցումն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am