Հասարակական

ԱԱԾ-ում աշխատավարձերը կբարձրանան 30%-ով

1 րոպեի ընթերցում

ԱԱԾ-ում աշխատավարձերը կբարձրանան 30%-ով

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան մոտ 30%-ով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 6-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը:

«Հաջորդ տարի ԱԱԾ աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան մոտ 30%-ով»,- ասաց Հակոբյանը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը 2019թ. պետական բյուջեից կհատկացվի 22 մլրդ 580 մլն դրամ, որի 83%-ը կուղղվի աշխատավարձերի ու դրամական խրախուսումների տրամադրմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում