Հասարակական

Չի կարելի մարդկանց թունավորելու գնով ինչ-որ խնդիր լուծել. Փաշինյանը՝ Ալավերդու պղնձաձուլարանի փակման մասին

2 րոպեի ընթերցում

Չի կարելի մարդկանց թունավորելու գնով ինչ-որ խնդիր լուծել. Փաշինյանը՝ Ալավերդու պղնձաձուլարանի փակման մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատանքների դադարեցման շուրջ մտահոգություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ունեցած եզրափակիչ ելույթում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ այդ արտադրությունը կարևոր է, սակայն չի կարելի մարդկանց թունավորելու գնով ինչ-որ հարց լուծել:

«Ոչ մեկին չի՞ անհանգստացնում, որ տասնյակ տարիներով արտանետումների ծավալները մի քանի անգամ գերազանցել են թույլատրելի սահմանը: Իսկ Ալավերդիում քաղցկեղով հիվանդացության վիճակագրությունը որևէ ձևով տարբերվո՞ւմ է, թե՞ չէ, առողջապահական վիճակը տարբերվո՞ւմ է, թե՞ չէ: Մենք ինչ ենք ասում, ասում ենք, եղբայր, այդ արտադրությունը մեզ համար կարևոր է, բայց չի կարելի մարդկանց թունավորելու գնով ինչ-որ խնդիր լուծել»,- ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հնչեցրած մտահոգությանը:

Նրա խոսքով՝ չի կարելի տասնյակ հազարավոր մարդկանց թունավորելու գնով 600 մարդու խնդիր լուծել: «Այդ 600 մարդու խնդիրը լուծելը նաև մեր խնդիրն է, բայց եկեք համագործակցենք, որպեսզի այս խնդիրները լուծվեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում