Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրակցված ավտոմեքենաները հանձնվեցին Նախագահի աշխատակազմին

ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրակցված ավտոմեքենաները հանձնվեցին 
Նախագահի աշխատակազմին

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը  հավանություն տվեց  «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված ավտոմեքենաները ետ վերցնելու և, համապատասխանաբար, ՀՀ նախագահի աշխատակազմին, Պետական վերահսկողական ծառայությանն ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն ամրացնելու մասին որոշման նախագծին:

 Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, որոշմամբ կառավարությունը  հանձնարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավարին և առաջարկեց  ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին, պետական վերահսկողական ծառայության պետին ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին համատեղ ապահովել  շարժական գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է ՀՀ վարչապետի աշխատակազմից ետ վերցնել և ՀՀ նախագահի աշխատակազմին ամրացնել 2 ավտոմեքենա, ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը՝ 2 ավտոմեքենա և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ 3 ավտոմեքենա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am