Սպորտ

Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մաքսիմ Մանուկյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունգարիայում ընթացող աշխարհի առաջնության 82 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը 4:1 հաշվով առավելության հասավ Ռիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Սաիդ Աբդվալիի նկատմամբ, ով ներկայացնում էր Իրանը:

Մաքսիմ Մանուկյանն նախորդ տարի դարձել էր աշխարհի չեմպիոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում