Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Պենտագոնը դադարեցնում Է F-35 ինքնաթիռների թռիչքները վառելիքի մատուցման խնդիրների պատճառով

Պենտագոնը դադարեցնում Է F-35 ինքնաթիռների թռիչքները վառելիքի մատուցման 
խնդիրների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը դադարեցնում Է առնվազն 24 F-35 բազմագործառական կործանիչ-ռմբակոծիչների թռիչքները, որպեսզի վերացնի անսարքությունները վառելիքի մատուցման համակարգում: Ինչպես հոկտեմբերի 25-ին հայտնել Է Defense News թերթը, տեսչական զննությունը բացահայտել Է միանգամից երկու դետալներ, որոնց աշխատունակությունն անհրաժեշտ Է ստուգել՝ վթարներից խուսափելու համար:

Ավելի վաղ Պենտագոնն արդեն դադարեցրել Էր այդ տիպի բոլոր ինքնաթիռների թռիչքները, որպեսզի կատարի դրանց շարժիչներում հնարավոր անսարքությունների հետազոտություն՝ սեպտեմբերի վերջին Հարավային Կարոլինայում F-35B-ի կործանումից հետո:

«Ի լրումն վառելիքափողակի հետ կապված՝ ավելի վաղ նշված խնդրի բացահայտվել են վառելիքի մատուցման երկու նոր փողակներ, որոնք անհրաժեշտ Է ստուգել»,- մեջբերում Է հրատարակությունը Պենտագոնի ներկայացուցչի խոսքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am