Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Սենտ-Էտիենի և Սեն-Շամոնի ՀԲԸՄ-ի թատերախումբը «Ցիրուցան» բեմադրությունը կներկայացնի Երևանում

Սենտ-Էտիենի և Սեն-Շամոնի ՀԲԸՄ-ի թատերախումբը «Ցիրուցան» բեմադրությունը 
կներկայացնի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Երևանում հյուրախաղերով հանդես կգա ֆրանսիական Սենտ-Էտիեն և Սեն-Շամոն քաղաքների ՀԲԸՄ-ի թատերախումբը՝ ներկայացնելով «Ցիրուցան» բեմադրությունը՝ ֆրանսերեն լեզվով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆրանսիայից Հայաստան ժամանած թատերախումբը հոկտեմբերի 24-ին և 25-ին Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի բեմում կլինի հայկական հոգսերի մասին ներկայացմամբ: Ֆրանսահայ Էդմոն Անեմյանի բեմադրած «Ցիրուցան»-ը հայրենիքից հեռացած ու Ֆրանսիայում բախտ որոնող հայերի մասին է: Նախագծի աջակիցներն են նշված քաղաքների քաղաքապետարաններն ու ՀՀ մշակույթի նախարարությունը:

Բեմադրության հեղինակ, ֆրանսահայ Էդմոն Անեմյանի խոսքով` ստեղծագործությունը 2005-ին և 2011-ին Հայաստան կատարած ուղևորությունների ընթացքում նրա ստացած տպավորությունների, ինչպես նաև Հայաստանից Ֆրանսիա տեղափոխված հայերի հետ զրույցների հանրագումարն է: «Ցիրուցան» բեմադրության առանցքում արտագաղթի, հեղինակի բնորոշմամբ՝ ցիրուցան եղած ազգի խնդիրներն են:

Ներկայացման հայաստանյան պրեմիերայի օրերին Երևանում կլինի նաև Սենտ-Էտիենի քաղաքապետը: «Հայաստանը տեսնելու մեծ ցանկություն ունեին ոչ միայն քաղաքապետը, այլև մեր թատրոնի բոլոր դերասանները»,- նշել է Էդմոն Անեմյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am