Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Ուգանդայում առնվազն 40 մարդ Է զոհվել սողանքների հետեւանքով

Ուգանդայում առնվազն 40 մարդ Է զոհվել սողանքների հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուգանդայի արեւելյան շրջանում առնվազն 40 մարդ Է զոհվել սողանքների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բուդուդա օկրուգի ղեկավար Ուիլսոն Ուատիրան հայտնել Է New Vision տեղական հրատարակությանը:

Արեւելյան մարզի Բուդուդա օկրուգի բնակիչները հայտնել են, որ սողանքներն առաջացել են հոկտեմբերի 11-ին սկսված տեղատարափներից: Տարերքի զոհերի թիվը կարող Է զգալիորեն աճել, քանի որ, ըստ չհաստատված տվյալների, մարզի դժվարամատչելի շրջաններում հարյուրավոր մարդիկ են անհետ կորել:

Երկրի նախագահ Յովերի Մուսեվենին հայտարարաել Է, որ փրկարարների խմբեր են ուղարկվել տուժած շրջան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am