Կանանց շախմատի թիմը Օլիմպիադայի 10-րդ տուրում ոչ-ոքի խաղաց
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց թիմը Օլիմպիադայի նախավերջին տուրն ավարտեց ոչ-ոքի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաթումում ընթացող Օլիմպիադայի 10-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցում էր Ադրբեջանի ընտրանու հետ: Բոլոր 4 պարտիաներն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Հայաստան-Ադրբեջան 2:2:
Հայաստանի կանանց թիմը պահպանում է հնարավորությունը լավագույն եռյակում հայտնվելու համար: