Սպորտ

«Բարսելոնա»-ն հաղթեց, «Լիվերպուլ»-ը՝ ոչ. Չեմպիոնների լիգա

2 րոպեի ընթերցում

«Բարսելոնա»-ն հաղթեց, «Լիվերպուլ»-ը՝ ոչ. Չեմպիոնների լիգա

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան A, B, C, D խմբերի երկրորդ տուրի խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ A խմբում Դորտմունդի «Բորուսիա»-ն 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Մոնակո»-ի դարպասը, «Ատլետիկո»-ն 3:1 հաղթեց «Բրյուգե»-ին: B խմբում «Բարսելոնա»-ն արտագնա խաղում 4:2 հաշվով հաղթեց «Տոտենհեմ»-ին, ՊՍՎ զիջեց «Ինտեր»-ին 1:2 հաշվով: C խմբում «Նապոլի»-ն նվազագույն հաշվով հաղթեց «Լիվերպուլ»-ին, ՊՍԺ գերխոշոր՝ 6:1 հաշվով ջախջախեց «Ցրենա Զվեզդա»-ին: D խմբում «Պորտու»-ն մեկ գնդակ ուղարկեց «Գալաթասարայ»-ին, իսկ «Շալկե»-ն՝ «Լոկոմոտիվ»-ին:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի հանդիխումները կկայանան հոկտեմբերի 23-24-ին:

A խումբ. «Ատլետիկո»-«Բրյուգե» 3:1, «Բորուսիա»-«Մոնակո» 3:0

B խումբ. «Տոտենհեմ»-«Բարսելոնա» 2:4, ՊՍՎ-«Ինտեր» 1:2

C խումբ. ՊՍԺ-«Ցրենա Զվեզդա» 6:1, «Նապոլի»-«Լիվերպուլ» 1:0

D խումբ. «Պորտու»-«Գալաթասարայ» 1:0, «Լոկոմոտիվ»-«Շալկե» 0:1

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում