Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Ֆրանսիայում 11 մարդու են ձերբակալել ահաբեկիչներին օգնելու կասկածանքով

Ֆրանսիայում 11 մարդու են ձերբակալել ահաբեկիչներին օգնելու կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հյուսիսի Դյունկերկ քաղաքի մերձակայքում գտնվող Գրանտ-Սենտ կոմունայում իրականացվում Է հակաահաբեկչական գործողություն, որի շրջանակներում ձերբակալել են 11 մարդու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 2-ին հայտնել Է Associated Press գործակալությունը: ԶԼՄ-ները ճշտում են, որ նրանց կասկածում են ահաբեկչական կազմակերպություններին օգնություն ցուցաբերելու մեջ: Խուզարկություններն ընթանում են Centre Zahra France մուսուլմանական կազմակերպությունում, ինչպես նաեւ դրա բարձրաստիճան ներկայացուցիչների տներում: AP-ն նշում Է, որ հետաքննության վարկածով՝ «կազմակերպությունում, դրա առաջնորդների մատուցմամբ, քարոզվում Էին գաղափարներ, որոնք հակասում են Ֆրանսիայի Հանրապետության արժեքներին»:

Հատուկ գործողությանը մասնակցում են ավելի քան 200 ոստիկաններ:

Գրանտ-Սենտ կոմունան մեծ ժողովրդականություն Է վայելում նաեւ Ֆրանսիայի միգրանտների շրջանում, հատկապես նրանց, ովքեր ձգտում են անցնել Մեծ Բրիտանիայի տարածք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am