Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ձեր կիրքն աշխատանքի նկատմամբ ինձ համար միշտ օրինակ կլինի. Անդրեա Բոչելիի ցավակցական գրառումը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ

Ձեր կիրքն աշխատանքի նկատմամբ ինձ համար միշտ օրինակ կլինի. Անդրեա Բոչելիի 
ցավակցական գրառումը Շառլ  Ազնավուրի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի հանրահայտ երգիչ Անդրեա Բոչելին ցավակցական ուղերձ է հղել աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բոչելին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է նույն բեմում Շառլ Ազնավուրի հետ լուսանկար ու կատարել է հետևյալ գրառումը.

«Շառլ, Դուք միշտ զարմացրել եք մեզ Ձեր արվեստով ու փայլուն առոգանությամբ: Ընդամենը մի քանի օր առաջ՝ իմ ծննդյան օրը, Դուք ինձ ասացիք. «60 տարեկան, դու այնքան երիտասարդ ես, Անդրեա: Ես էլ եմ 60 տարեկան եղել, բայց դա 30, ավելի շուտ 34 տարի առաջ էր»:

Իրականում Դուք մեր բոլորի մեջ ամենաերիտասարդն էիք և, չնայած գրեթե մեկ դար ներառող կարիերային, Դուք միշտ պատրաստ էիք համերգ տալ ցանկացած վայրում ու ցանկացած պահի: Իմ սերն ու հարգանքը Ձեր նկատմամբ երբեք չի նվազի, իսկ Ձեր կիրքն աշխատանքի նկատմամբ միշտ օրինակ կլինի ինձ համար: «Եթե ցանկանում եք, որ հանդիսատեսը սիրի ձեզ, դուք պետք է սիրեք հանդիսատեսին»: Ձեր խոսքերն են, որ միշտ կրկնում էիք, և, անկասկած, այս արվեստի մեջ Դուք անսահմանափակ սեր եք ներարկել»:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am