Շառլ Ազնավուրը դարձել էր ֆրանսիական երգի խորհրդանիշն ու Հայաստանի կրքոտ դեսպանն ամբողջ աշխարհում. Փարիզի քաղաքապետը ցավակցական ուղերձ է հղել
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փարիզի քաղաքապետը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը. «Շատ ցավալի է լսել Շառլ Ազնավուրի մահվան լուրը, փարիզեցու, ով դարձել էր ֆրանսիական երգի իսկական խորհրդանիշ և Հայաստանի կրքոտ դեսպանն ամբողջ աշխարհում: Ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքին և մտերիմներին»:
Immense tristesse d'apprendre la mort de Charles Aznavour, un Parisien devenu une véritable icône de la chanson française et un ambassadeur passionné de l’Arménie à travers le monde. J’adresse toutes mes condoléances à sa famille et à ses proches. pic.twitter.com/HZKz5tLpNx
— Anne Hidalgo (@Anne_Hidalgo) 1 октября 2018 г.
94 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում