Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արեյանը հանձնարարել է ապօրինի շինարարությունների դեպքերը կանխարգելելու ուղղությամբ համագործակցել իրավապահների հետ

Արեյանը հանձնարարել է ապօրինի շինարարությունների  դեպքերը կանխարգելելու 
ուղղությամբ համագործակցել իրավապահների հետ

ԵՐԵՎԱՆ, 274 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանին զեկուցվել է, որ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող մշտական հսկողության ընթացքում նախորդ շաբաթ կազմվել է 21 վարչական արձանագրություն, որոնց առնչությամբ իրականացվել են օրենքով սահմանված համապատասխան քայլեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը: Կայացված վարչական ակտերը տրամադրել իրավապահ մարմիններին, օրենքով նախատեսված վարչարարությունը իրականացնել հետևողականորեն՝ ընդհուպ քրեական գործերի հարուցում:

Զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունը      բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ: Աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանն ու հասարակական կարգի  պահպանության ծառայությանը հանձնարարվել է  նաև շարունակել  հսկողությունը և երկօրյա ժամկետում գույքագրել մայրաքաղաքի տարածքում գործող անիվների վրա սննդի կետերը՝ արձանագրված իրավախախտումների մասով ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ: Ապօրինի կայանումների վերաբերյալ հասցեները տրամադրել Երևան քաղաքի ոստիկանությանը և ճանապարհային ոստիկանության Երևանի գումարտակի հրամանատարությանը:

Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրով նախատեսված ընդհանուր օգտագործման գույքի, բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի ու տանիքների  վերանորոգման վերաբերյալ զեկուցվել է, որ բոլոր աշխատատքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Վարչական շրջանների բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ էլ զեկուցվել է, որ ընթացիկ տարվա ծրագրով նախատեսված աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: Վերոնշյալ բոլոր ուղղություններով հանձնարարվել է ակտիվացնել աշխատանքները՝ շարունակելով հատուկ հսկողությունը որակի ապահովման նկատմամբ:

Խորհրդակցության վերջում զեկուցվել է, որ նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 277 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 207-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 70 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 76 հեռախոսազանգ, որոնցից 56-ին լուծում է տրվել, իսկ 20-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: Հանձնարարվել է մշտական ուշադրության կենտրոնում պահել  բարձրացված հարցերի կատարման ընթացքը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am