Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

ԱՄՆ-ը ձգտում է նվազեցնել իր կախվածությունը միջազգային կազմակերպություններից. Հեյլի


ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտում Է ավելի մեծ անկախության հասնել միջազգային կազմակերպություններից եւ անտեսելու Է այդ կապակցությամբ մյուս պետությունների դժգոհությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 20-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին:

Հեյլիին խնդրել Էին մեկնաբանել Business Insider ինտերնետ-հրատարակությունում տեղ գտած հրապարակումը, որում նշվում Է, թե ՄԱԿ-ում խիստ դժգոհ են Թրամփի վարչակազմի մի շարք քայլերից, մասնավորապես, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալուց, Իրանի նկատմամբ եւ Պաղեստինի հարցում իրականացվող քաղաքականությունից: Նյութում ասվում Է, որ համաշխարհային կազմակերպության մեջ մտնող շատ պետություններ «հոգնել են Ամերիկայի ահաբեկումներից եւ փոխզիջման գնալ չցանկանալուց»:

«Նրանք հոգնել են, որովհետեւ մենք ասում ենք ճշմարտությունը, նրանք հոգնել են, որովհետեւ մենք վերստին ուժ ենք դրսեւորում, նրանք հոգնել են, որովհետեւ մենք թույլ չենք տա միջազգային կազմակերպություններին հրամայել Միացյալ Նահանգներին՝ անել այն, ինչ նրանք մեզանից ուզում են,- ասել Է ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը:- Մենք անելու ենք այն, ինչը լավագույնս Է համապատասխանում ամերիկացների շահերին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ