Արցախում արջերը փակել են Նիկոլ Փաշինյանի մեքենայի ճանապարհը
21:28, 18 Սեպտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախ այցի ընթացքում նրա մեքենայի դիմաց դուրս է եկել երկու արջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»- ը, ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախ կատարած այցից:
«Արցախում շրջում էինք, և հանկարծ մեր մեքենայի դիմաց դուրս եկան երկու սիրուն արջուկներ»,- գրել է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում