Հասարակական

Գեղաքար գյուղի միջնակարգ դպրոցը վերջապես երկրորդ աշակերտ կունենա

1 րոպեի ընթերցում

Գեղաքար գյուղի միջնակարգ դպրոցը վերջապես երկրորդ աշակերտ կունենա

ԳԱՎԱՌ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղի միջնակարգ դպրոցը պատմական ձեռքբերում է ունեցել այն բանից հետո, երբ այդ հաստատության միակ աշակերտ, ութերորդ դասարանցի Արայիկ Աթայանին է միացել առաջին դասարան ընդունված Իրինա Ավանեսովան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղաքարի միջնակարգ դպրոցի տնօրեն Թագուհի Աթայանը, 2017-18 ուսումնական տարում հեռավոր լեռնային գյուղի դպրոցը մնացել էր մեկ աշակերտի հույսին, ով այս տարի հաճախել է ութերորդ դասարան:

«Նախորդ տարիներին ունեցել ենք մինչեւ 4-5 աշակերտ, այդ թիվը տարիների ընթացքում նվազեց: Հիմա, փառք Աստծո, ունեցանք նաեւ երկրորդ աշակերտը: Գրիգոր Ավանեսովի ընտանիքում եւս երկու երեխա են մեծանում, ովքեր մոտակա տարիներին կհամալրեն մեր աշակերտների կազմը: Գյուղում գրանցված ընտանիքներն այստեղ բնակվում են միայն ամռան ու աշնան ամիսներին՝ զբաղվելով անասնապահությամբ, իսկ ձմռանը տեղափոխվում են իրենց բնակության հիմնական վայրեր: Գեղաքարում հիմնական բնակություն հաստատած ընտանիքները 6-ն են, որոնց կազմը երիտասարդ չէ: Այդ պատճառով էլ ունենք հատուկենտ աշակերտներ»,-ներկայացրեց դպրոցի տնօրենը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում