Հասարակական

Մարտունի քաղաքը ցնցված է դպրոցի տնօրեն Նաիրի Մովսիսյանի ինքնասպանության դեպքից

1 րոպեի ընթերցում

Մարտունի քաղաքը ցնցված է դպրոցի տնօրեն Նաիրի Մովսիսյանի ինքնասպանության դեպքից

ԳԱՎԱՌ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակչությունը ցնցված է թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրի Մովսիսյանի ինքնասպանության դեպքից, որը տեղի է ունեցել 2018 թվականի օգոստոսի 26-ին՝ երեկոյան ժամերին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցի մանկավարժներից, ինքնասպանվածի դին հայտնաբերվել է իր բնակարանում՝ առաստաղից կախված վիճակում: Ոստիկանության եւ փրկարարների օգնությանը դիմել է Նաիրի Մովսիսյանի կինն այն բանից հետո, երբ ամուսինը չի արձագանքել ոչ դռան թակոցներին, ոչ էլ հեռախոսի զանգերին: Ոստիկանները դուռը բացելուց հետո Նաիրի Մովսիսյանին հայտնաբերել են կախված վիճակում:

«Նաիրին հարգված, աշխատասեր ծնողների զավակ էր, նույնքան հարգված ու ճանաչված, գրագետ ու կիրթ անձնավորություն, սիրված ղեկավար: Թե ինչը կարող էր նրան նման քայլի դրդել, բոլորիս համար մնում է առեղծվածային: Նա ուներ ներդաշնակ ընտանիք, խնամքին՝ երկու անչափահաս երեխա: Ցնցված ենք բոլորս, ցնցված է ողջ քաղաքը»,-հայտնեցին Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցի մանկավարժները:

Նաիրի Մովսիսյանը 38 տարեկան էր:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում