Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի ժողովուրդն ապստամբություն կբարձրացնի նախագահի պաշտոնազրկման դեպքում. Թրամփի փաստաբան

ԱՄՆ-ի ժողովուրդն ապստամբություն կբարձրացնի նախագահի պաշտոնազրկման դեպքում. Թրամփի փաստաբան

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան եւ Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանին Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է ԱՄՆ-ում հնարավոր ապստամբության մասին այն դեպքում, եթե Սպիտակ տան ղեկավարը պաշտոնազրկվի իմպիչմենտի արդյունքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ջուլիանիի խոսքով՝ ԱՄՆ-ի գործող նախագահին պաշտոնից կարելի Է հեռացնել միայն քաղաքական դրդապատճառներով, եւ այդ դեպքում «ամերիկացի ժողովուրդն ապստամբություն կբարձրացնի»:
Նախօրյակին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել Է, որ իրեն իմպիչմենտ հայտարարելը ծայրահեղ բացասական հետեւանքներ կունենա տնտեսության համար: «Ես չգիտեմ՝ ինչպես կարելի Է իմպիչմենտ հայտարարել նրան, ով հոյակապ աշխատանք Է կատարել: Եթե երբեւիցե ինձ իմպիչմենտ հայտարարեն, կարծում եմ՝ շուկաները կփլվեն, կարծում եմ, որ բոլորը խիստ կաղքատանան»,-ասել Է նա:
Թրամփը հայտարարել Է, թե իր միակ զանցանքն անակնկալ հաղթանակն Էր 2016 թվականի ընտրություններում: «Միակ բանը, որը ես ճիշտ չեմ արել, այն Է, որ հաղթեցի ընտրություններում, թեեւ բոլորն ակնկալում Էին Հիլարի Քլինթոնի եւ դեմոկրատների հաջողությունը»,- նշել Է ԱՄՆ-ի ղեկավարը:
Թրամփի նախկին անձնական փաստաբան Մայքլ Քոենն օգոստոսի 22-ին իրեն մեղավոր Է ճանաչել հարկերի վճարումից խուսափելու հետ կապված հանցագործությունների եւ ֆինանսական կարգապահության հանցավոր խախտման մեջ: Ինչպես լրագրողներին հայտարարել Է Նյու Յորքի դատախազության ներկայացուցիչը, Քոենը 1,3 մլն դոլար գումարի հարկ չի վճարել 4,3 մլն դոլար եկամտից, որը նա ստացել Էր 2013-2016 թվականներին իրականացրած գործունեությունից:
Միաժամանակ նա խոստովանել Է, որ ապօրինաբար ստացել Է 500 հազար դոլար գումարի վարկ, ինչպես նաեւ մասնակցել Է ընտրական արշավի ֆինանսավորմանը: Ընդսմին դատախազության ներկայացուցիչը չի հայտնել, թե նախագահի որ թեկնածուի օգտին Է Քոենը նվիրատվություն արել նախագահական մրցավազքի ընթացքում:
Բացի այդ, Քոենը խոստովանել Է, որ վճարել Է երկու կանանց, որոնք ավելի վաղ ինտիմ կապեր են ունեցել Թրամփի հետ, որպեսզի նրանք չհրապարակեն այդ տեղեկատվությունը: Դա, Քոենի խոսքով, արվել Է Թրամփի ցուցումով:
Նույն օրն ավելի վաղ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտը մեղավոր Է ճանաչվել հարկերի պարտակչության եւ ֆինանսական խարդախության մեջ: Երդվյալների ժյուրին դատավարության ժամանակ այս վճիռն Է կայացրել Մանաֆորտի նկատմամբ. նա մեղադրվում Է մեղադրանքի՝ իրեն առաջադրված 18 կետերից ութով: Վճռին համապատասխան Մանաֆորտին սպառնում Է երկարատեւ բանտարկություն, դատարանը դատավճիռը կկայացնի ավելի ուշ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am