Հայ կառուցողական կուսակցությունը պահանջում է ԿԸՀ նախագահի հրաժարականը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց իրականացրած բողոքի գործողությամբ պահանջել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ղուկասյանը տեսանյութով հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կուսակցության պաշտոնական էջում:
«Գտնում ենք, որ Մուկուչյանը պետք է հեռանա: Նա չի կարող մեր երկրում ընտրություններ և հանրաքվեներ ղեկավարել»,-ասել է Անդրիաս Ղուկասյանը:
Անդրիաս Ղուկասյանը և կուսակցության համակիրները բողոքի գործողություն են իրականացրել ԿԸՀ շենքի դիմաց: