Հասարակական

ԱՄԷ-ն շարունակում է բարեգործական ծրագրեր իրականացնել ՀՀ-ում

1 րոպեի ընթերցում

ԱՄԷ-ն շարունակում է բարեգործական ծրագրեր իրականացնել ՀՀ-ում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան ՆԳ Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին էմիրաթական Կարմիր Մահիկ բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում հերթական ծրագիրն է իրականացրել այս անգամ ՀՀ Գյումրի քաղաքում։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ Գյումրիի «Շիրակ» կենտրոնի տնօրեն Վահան Թումասյանի հետ համագործակցության արդյունքում Գյումրի քաղաքի շուրջ 250 աշակերտի տրամադրվել են հագուստ, պայուսակ և գրենական պիտույքներ։

«Նման ծրագրերի իրականացումը լինելու է շարունակական, մեր բարեգործական ծրագրերի հիմնական թիրախ են հանդիսանում անապահով երեխաները և առողջապահության ոլորտը»․- նշել է ԱՄԷ դեսպան Ալ Կասիմին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում