Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Turkish Airlines-ը հայտարարել Է ԱՄՆ-ի ընկերությունների գովազդը բոյկոտելու մասին

Turkish Airlines-ը հայտարարել Է ԱՄՆ-ի ընկերությունների գովազդը բոյկոտելու մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Turkish Airlines ազգային ավիափոխադրողը մտադիր Է բոյկոտել Միացյալ Նահանգների ֆիրմաների գովազդն ի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցների:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ավիաընկերության մամուլի քարտուղար Յահյա Ուսթյունը: Ամերիկյան գովազդը բոյկոտելու կոչը թուրք օգտատերերի սոցիալական ցանցերում տարածվում Է օգոստոսի 13-ից:

Օգոստոսի 14-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ իր երկիրը բոյկոտ կհայտարարի ամերիկյան Էլեկտրոնային արտադրանքին: Ուսթյունը Twitter-ի իր Էջում զետեղել Է#ABDyeReklamVerme («Մի՛ տվեք ամերիկյան գովազդ») հեշթեգը՝ Թուրքիայի մյուս ընկերություններին կոչ անելով միանալ ակցիային: «Turkish Airlines-ը մեր պետության եւ ժողովրդի կողքին Է: Մեր (գովազդային) գործակալություններին անհրաժեշտ կարգադրություններ են արվել»,- գրել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am