Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գավառ քաղաքը հյուրընկալել էր ԱՄՆ-ում բնակվող հայ շնորհալի երեխաներին

Գավառ քաղաքը հյուրընկալել էր ԱՄՆ-ում բնակվող հայ շնորհալի երեխաներին

ԳԱՎԱՌ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գավառի արվեստի դպրոցում ելույթներով հանդես եկան Ամերիկայի Միացյալ նահանգներում բնակվող հայ շնորհալի երեխաներն ու երիտասարդները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Ալվարդ Մանուկյանը, ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի հայկական համայնքի «Էրեբունի» դպրոցի շուրջ 40 պատանիներ ու երեխաներ Հայաստան էին եկել «Անմիջական օգնություն հայերին» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր – նախագահ, ծնունդով գավառցի Սվետլանա Ամիրխանյանի անմիջական նախաձեռնությամբ ու ջանքերով:

Սփյուռքահայ արտիստները մինչեւ Գավառի հանդիսատեսին ներկայանալը, համերգներով եղել են Հայաստանի այլ քաղաքներում եւս:«Դպրոցում երեխաները սովորում են հայերեն, ինչպես նաեւ յուրացնում են հայկական մշակույթը: Մենք ունենք մեկ լեզու եւ մեկ հավատ, եւ աշխարհի որ անկյունում էլ որ լինենք, պետք է պահպանենք այդ արժեքները, որպեսզի հայ ազգը կարողանա պահպանել իր ինքնությունը բազմազան մշակույթների ու լեզուների ծովում: Դա հեշտ խնդիր չէ, սակայն նվիրման դեպքում հաղթահարվում է ամեն դժվարություն:

Քանի որ այս ամենն արվում է բարեգործական միջոցներով, մենք ուզում ենք մեր ազգի բարեգործներին եւս օրինակ ծառայել, որպեսզի նրանք եւս ավելի շատ աջակցեն Սփյուռքի հայապահպան ծրագրերին ,Արմենպրեսե-ի հետ զրույցում նշեց Սվետլանա Ամիրխանյանը: Գավառի հանդիսատեսին ամերիկահայ շնորհալի երեխաները ներկայացան երգերով, գործիքային ու պարային կատարումներով:

Իրենց հայրենասիրական ոգին նրանք կարողացան փոխանցել հանդիսատեսին:Ամերիկայում բնակվող մասնակիցներից բացի, ՀԿ-ն համերգներում ներառում է նաեւ Հայաստանի շնորհալիներին՝ նպատակ ունենալով հայտնաբերել եւ աշխարհին ներկայացնել նաեւ նրանց: «Մեզ համար երջանկություն էր լինել մայր հայրենիքում, շփվել մեր հայրենակիցների, մեր հասակակիցների հետ, ստեղծել նոր ծանոթություններ ու բարեկամություն:

Մենք հպարտ ենք, որ կրում ենք հայի անունը, լեզուն ու մշակույթը, որը պետք է պահպանենք ու փոխանցենք մեր հաջորդներին, աշխարհի որ անկյունում էլ որ ապրելիս լինենք»,-նշեցին ամերիկահայ շնորհալիները: «Համերգն անցավ հետաքրքիր ու հայրենասիրական մթնոլորտում: Ելույթ ունեցողները հանդիսատեսին փոխանցեցին իրենց նվիրումն ու կարոտը հայրենիքի հանդեպ, իսկ նրանից վերցրին հոգեւոր ուժ ու ջերմ սեր»,-ներկայացրեց Գավառի քաղաքապետարանի մամուլի քարտուղարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am